Ընդունելություն 2018-2019

download

Բարև  հարգելի՛ ծնողսովորող կամ էլ պարզապես հետևող- ընթերցող։ 

Ես Կարինե Խառատյանն եմԱրդեն 8-րդ տարին էոր աշխատում եմ«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ունեմ բարձրագույնկրթությունավարտել եմ ԵՊՄՀ-ի մաթեմատիկայի և ինֆորմատիկայիֆակուլտըստանալով բակալավրի և մագիստրոսի կոչում:  «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի անդամ եմ:
2018-2019 
ուսումնական տարում սիրով շարունակելու եմ աշխատանքս Հյուսիսային դպրոցի 1-ին  դասարանի սովորողների հետ։ 
Սիրով սպասում ենք այն բոլոր սովորողներինովքեր կցանկանան մեզ հետմասնակցել բացազատ և հետաքրիքր միջավայրում իրականացվող ուսումնական գործունեություններին։ 
Ներկայացնում եմ ուսումնական գործունեությունների ուղղությունները և միջավայրը
Ընթերցողական նախագծերհանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետ։
Մաթեմատիկական խնդիրներիգլուխկոտրուկներիտրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայիուսուցում։
Բնագիտական և բնության մեջ տարբեր փորձերի ու հետազոտությունների միջոցով ֆիզիկայի և քիմիայի տարրականգիտելիքների ձեռքբերում։
Երաժշտական խաղերիազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորումերգի ու պարի ուսուցում։
Ամենամսյա առարկայական ֆլեշմոբների մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամփոփում։
Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռք բերումճամփորդություններիկազմակերպումբարձունքների հաղթահարում։
Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածում։
Ամենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերումբլոգավարություն։
Մարմնամարզական խաղերիստուգատեսերի իրականացում։
Լողհեծանվավարությունվազք։

Լուսավորջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
Լողավազան
Բակ՝ կանաչապատ ուսումնական տարածքներով։
Խոհանոց
Ուսումնական լրացուցիչ ծառայություններ
Երկարացված օրվա
Երթուղիներով սովորողների տեղափոխման

Լրացուցիչ կրթություն`
Երաժշտություն (դաշնամուր)
Կերպարվեստ (նկարչությունխեցեգործություն)
Շախմատ
Մարմնամարզություն
Լող
Պար
Կարատե

Ուսումնական բլոգ՝ https://karinekharatyanblog.wordpress.com/
Էլեկրոնային հասցե՝ k.kharatyan@mskh.am
Հեռ՝ (093) 09 73 08
Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան
Էլեկրոնային հասցե՝ q.nersisyan@mskh.am
Հեռ` (043) 17 56 98
Հյուսիսային դպրոց՝ http://artschool.mskh.am/

Հեռ՝ (010) 73 52 10 

Advertisements

Վերջին գրառումները

Ամառային բաց ճամբարի հուլիսի 9 -ից հուլիսի 13-ի աշխատակարգ

20180704_104243Բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, զվարճանալ, նկարել, մարզվել, շախմատ խաղալ, երգել, պարել, ճամփորդել սիրով հրավիրում եմ  միասին  մասնակցելու ամառային ճամբարը:
Ճամբարի ղեկավար ՝ Կարինե Խառատյան:

Էլ. հասցե՝ k.kharatyan@mskh.am
Հեռ. 093097308
Հասցե՝ ՀԱԹ, Րաֆֆու 69/1, հեռ.՝ 73.52.10
Ճամբարի գործունեությունը՝  ժամը 09.00-16.00:
Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ և ջրային գլխարկ ունենալը:

ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱՑ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի տևողությունը — Հուլիսի 9 — 13-ը
Նախագծի իրականացման վայրը — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր( Հյուսիսային դպրոց)
Նախագծի մասնակիցներ — ճամբարականներ

Նախագծի նպատակը և խնդիրները

Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում տարատարիք երեխաների հետ:
Ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների փոխանցում, ձևավորում:
Լողալու, մարզվելու, ճամփորդելու, շախմատ խաղալու կարողությունների և հմտությունների ձևավորում:
Ընթերցանության, պատումների, քննարկումների, ձայնագրությունների  միջոցով բանավոր խոսքի ձևավորում և զարգացում:
Տարբեր մաթեմատիկական, տրամաբանական խաղերի, բանավոր հաշվարկների միջոցով մտքի ճկունության խթանում և ձևավորում:

ԱՄԵՆՕՐՅԱ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Յուրաքանչյուր օրվա համար նախապես՝ օր առաջ կայքում, ենթակայքում և բլոգում հրապարակվում է ճամբարային առօրյայի ընդհանուր նախագիծը: Օրվա ավարտին ճամբարի ղեկավարը իրականացնում է ճամբարային  օրվա ամփոփում՝  նկարաշարով,  ֆիլմով կամ պատումի տեսքով:
Շաբաթվա անելիքներ
Բակային ընթերցումներ և քննարկումներ։
Միջավայրի խնամք։
Մուլտֆիլմի դիտում։
Երաժշտական խաղեր և վիկտորինաներ։
Լող-մարզական խաղեր ջրում, ջրացատկ, լողափային, բակային և ճամբարային խաղեր:
Մարմնամարզություն, հեծանվավարություն։
Ստեղծագործական երևակայության զարգացում․ այլընտրանքային նկարչություն
Լողափային շախմատ:

Հուլիսի 9, երկուշաբթի

09։00 — 10:00 — ճամբարականների ընդունելություն, ներկայանում են ճամբարակնները՝ ձայնագրություններ, պատումներ ճամբարականների հետ
10:00 — 10:45 — մարզական ժամ․ հեծանվավարություն
10:45 — 11:30 —  լողափային խաղեր լողափում, ջրային խաղեր լողավազանում
11:30 — 12:00 — նախաճաշ
12:00 — 13:00 —  այլընտրանքային նկարչություն, նկարում ենք ձողիկներով 
13:00 — 14:00 — լող, ջրային խաղեր լողավազանում
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — լողափային ընթերցանություն
15:00 — 15:45 — ջրային խաղեր լողավազանում
15:45 — 16:00- ճամբարականների ճանապարհում

Հուլիսի 10, երեքշաբթի

09։00 — 10:00 — ճամբարականների ընդունելություն, ներկայանում են ճամբարականները՝ ձայնագրություններ, պատումներ ճամբարակնների հետ
10:00 — 10:45 — միջավայրի խնամք, ծաղիկների և բույսերի խնամք, բակի մաքրություն
10:45 — 11:30 —  լողափային խաղեր լողափում, ջրային խաղեր լողավազանում
11:30 — 12:00 — նախաճաշ
12:00 — 13:00 —  բակային խաղ — լաբիրինթ 
13:00 — 14:00 — լող, ջրային խաղեր լողավազանում գնդակով և օղակներով
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — այլընտրանքային նկարչություն․«Մեջք-մեջքի», նկարում ենք մեր ընկերոջը
15:00 — 15:45 — ջրային խաղեր լողավազանում
15:45 — 16:00- ճամբարականների ճանապարհում
Հուլիսի 11, չորեքշաբթի

09։00 — 10:00 — ճամբարականների ընդունելություն, ներկայանում են ճամբարականները՝ ձայնագրություններ, պատումներ ճամբարակնների հետ։ Միջավայրի խնամք։
10:00 — 10:45 — լողափային խաղեր․ խաղ1խաղ 2, խաղ3։
11:00 — 11:30 — նախաճաշ
11:30 — 12:30 — լող
12:30 — 13:00 —  այլընտրանքային նկարչություն․ նկարում ենք փուչիկներով։
13:00 — 14:00 — լողափային ընթերցանություն
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:30 — լող, ջրային խաղեր գնդակներով և օղակներով, ջրացատկ
15:30 — 16:00 — ճամբարականների ճանապարհում
Հուլիսի 12, հինգշաբթի

09։00 — 10:00 — ճամբարականների ընդունելություն, ներկայանում են ճամբարականները՝ ձայնագրություններ, պատումներ ճամբարակնների հետ։ Միջավայրի խնամք։
10:00 — 10:45 — հեծանվավարություն, հեծանվային խաղեր
11:00 —  11:30 —  նախաճաշ
11:30 — 12:30 —  այլընտրանքային նկարչություն․նկարում ենք ոտքերով
12:30 — 13:30 — լող, ջրային խաղեր գնդակներով և օղակներով, ջրացատկ
13:30 — 14 : 00 — մուլտֆիլմի դիտում
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — լողափային խաղեր․ խաղ1,  խաղ2,  խաղ 3
15:00 — 15:45 — ջրային խաղեր լողավազանում
15:45 — 16:00- ճամբարականների ճանապարհում
Հուլիսի 13, ուրբաթ

09։00 — 10:00 — ճամբարականների ընդունելություն, ներկայանում են ճամբարականները՝ ձայնագրություններ, պատումներ ճամբարակնների հետ։ Միջավայրի խնամք։
10:00 —  11:00 — հեծանվավարություն, հեծանվային խաղեր
11:00 — 11:30 — նախաճաշ
11:30 — 12:00 —  լողափային խաղեր․ խաղ 1, խաղ 2
12:00 — 13:00 — լող, ջրային խաղեր գնդակներով և օղակներով, ջրացատկ
13:00 —  14 :00 — աշխատանք կավով
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:30  — ջրային խաղեր լողավազանում
15:30 — 16:00- ճամբարականների ճանապարհում

 

  1. Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Արտանիշ. «Հայկական ճամբար» Leave a reply
  2. Ուսուցչի անհատական աշխատաժամանակ․ հուլիսի 2-6 Leave a reply
  3. Հունիս ամսվա ամփոփ հաշվետվություն․ հունիսի 1-22-ը Leave a reply
  4. Ուսուցչի անհատական աշխատաժամանակ․ Հունիսի 25 — 29 Leave a reply
  5. «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի հերթական հանդիպում-քննարկում Leave a reply
  6. Գիտե՞ք, որ․․․ Leave a reply
  7. Գրախոսություն․Ժամանակակից հայկական գրադարաններ «Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան» 1 Reply
  8. Ուսուցչի անհատական աշխատաժամանակ․ Հունիսի 18 — 22 Leave a reply
  9. Ճամբարային օրվա առօրյա քրոնիկոն Leave a reply