Ուսումնական ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Ուսումնական ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ .  Երևան — Օշական

Օրը՝ 28 հոկտեմբերի
Մեկնում —  10:00
Վերադարձ — 15:00
Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարան

Պատասխանատուներ՝ Կարինե Խառատյան, Քրիստինե Սահակյանց
Երևան-Օշական հեռավորությունը՝  29 կմ

Ճանապարհը`
Երևան-Քասաղի կիրճ -Աշտարակի հին ջրաղաց - Օշական - Դիդիկոնդի բարձունք - Երևան

Նպատակը՝ ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները`

  • Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
  • Թիմային /խմբով/ աշխատելու կարողության ձևավորում
  • Ընտանիքին ներգրավումն ուսումնական գործընթացին
  • Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում, իրագործում

Մասնակիցները նախապես ծանոթանում են նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում ճամփորդության վայրի մասին, ուսումնասիրում, գրանցում հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրենց հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա:

Ակնկալվող արդյունքները՝

  • Ծանոթանում են տեղանքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի, լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը
  • Կատարում են չափումներ և հաշվարկներ:
  • Սովորողների  ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:
  • Էկոհայրենագիտական ակցիա, լուսանկարահանում, տեսանկարահանում, ձայնագրում
  • Տեղանքի մաքրման աշխատանքներ

Անհրաժեշտ իրեր

  • Ուսապարկ
  • Բրդուճներ
  • Ջուր-ջրաման
  • Սպորտային հարմար հագուստ, կոշիկ
  • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի տոպրակներ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ

Աշխատանքային ընթացք:

Քայլ առաջին. Ծանոթացում ճամփորդության վայրի հետ:
Սովորողների հետ համացանցից փնտրում ենք տեղեկություններ ճամփորդության վայրի մասին:
Ծանոթանում և այն տեղադրում բլոգներում: Ստեղծում ձայնագրություններ և պատումների շարք:

Քայլ երկրորդ. քարտեզագրում
Օգտվելով համացանցից գտնում տվյալներ գտնվող վայրից մեկնելու վայրը եղած հեռավորության մասին: Քարտեզագրում:

Քայլ երրորդ. ուսումնական ճամփորդություն
Ճամփորդության ընթացքում քայլարշավ դեպի Աշտարակի հին ջրաղաց, էկո ակցիա, տեղանքի մաքրում, Քասաղ գետի հետ ծանոթացում, աշնանային պլեների կազմակերպում գետափին,  այցելություն Օշական, սբ. Մ. Մաշտոց եկեղեցի, հոգևոր երգեր եկեղեցում, կոմիտասյան երգերի և պարերգերի ամփոփում եկեղեցու բակում, քայլարշավ դեպի Դիդիկոնդի բարձունք, բարձունքից աշնանային տեսարանների դիտում, դիտարկում, ուսումնասիրում:

Քայլ չորրորդ. ամփոփում
Ճամփորդությունից հետո սովորողները ստեղծում և բլոգում տեղադրում են պատումներ, ձայնագրություններ, նկարաշարեր, խոսում  իրենց տպավորությունների մասին:

 

 

Advertisements

One thought on “Ուսումնական ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

  1. Ծանուցում՝ Հոկտեմբեր ամսվա գործունեության մասին տեղեկատվություն | Լուսինե Ալեքսանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s