«Գնացք TV» ուսումնական նախագիծ

«Գնացք TV» դասարանական հաղորդումներ:

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներ

Նպատակը
Բանավոր խոսքի զարգացում:
Խմբային աշխատանքներ իրականացնելու կարողությունների և հմտությունների զարգացում:
Տեղեկություններ փնտրելու, գտնելու, հավաքելու հմտությունների ձևավորում և զարգացում:
Բազմաբովանդակ տեղեկություններ հավաքելու, մշակելու, ներկայացնելու հմտությունների զարգացում:

Նախագծի  խնդիրները 
Սովորողների  մոտ ձևավորել կարդալու, պատմելու, ճանաչելու, խոսելու, լսելու, քննարկելու և վերլուծելու կարողություններ ու  հմտություններ:
Բառապաշարի հարստացում և զարգացում:
Միասին ընթերցելու, քննարկելու հմտությունների ձևավորում:
Ինքնուրույնության ձեռքբերում:

Աշխատանքի ընթացքը:

Քայլ առաջին.հաղորդաշարի մասին գաղափարի քննարկում
Հեռուստահաղորդում ունենալու գաղափարը քննարկել սովորողների հետ:
Ընտրել հաղորդաշարի անվանումը քննարկելով  տարբերակները:

Քայլ երկրորդ. խմբերի բաժանում
Հաղորդման ժամանակ եթեր հեռարձակվող ուղղությունները:
Բաժանվել խմբերի՝ ըստ նախասիրությունների և ուղղությունների:

Քայլ երրորդ. աշխատանքների իրականացում/աշխատանք խմբերով
Հավաքել անհրաժեշտ տեղեկությունները, միասին քննարկել, մշակել, ընտրել անհրաժեշտ խոսքն ու պատրաստվել նկարահանմանը:

Քայլ չորրորդ. նկարահանում և թողարկում:
Հաղորդաշարերը թողարկվում են ամսվա ընթացքում 2-3 անգամ:

Քայլ հինգերորդ. արդյունքների քննարկում
Հաղորդաշարի թողարկումից հետո յուրաքանչյուրը դիտում է «ԳնացքTv» հրապարակված հաղորդում և դասարանում քննարկում ընկերների հետ: Առանձնացնում ստացված և չստացված մասերը, ընտրում հաղորդման զարգացման տարբերակները:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s