Գավառի թիվ 8 դպրոցի սաների այցելությունը կրթահամալիր

Հունիսի 8-ին, վաղ առավոտից կրթահամալիրին էին հյուրընկալվել Գավառի թիվ 8 դպրոցի 4-րդ դասարանի սովորողների, ուսուցիչների և ծնողների մեծ  խումբը։

Հանդիպելով սբ․ Երրորդություն եկեղեցու բակում, միասին մասնակցեցինք առավոտյան ժամերգության։ Ժամերգությունից հետո եկեղեցու բակում միասնական պարով ու երգով ողջունեցինք իրար:

Քայքով հասանք Հյուսիսային դպրոց: Հյուսիսային դպրոցում շրջեցինք, ծանոթացանք դպրոցին, լողափին: Տանիքում մասնակցեցին «Ընտրանի. Իմը» վերնագորվ համերգի փորձին, իսկ լողափում ամառային երգերի ընտրանիից սովորեցինք երկու երգ ու պար:

Առջևում մեզ էր սպասում ուսումնական Ագարակը: Վայելելով ուսումնական ագարակի ջերմ հյուրընկալությունը քայլքով շարժվեցինք դեպի Մայր դպրոց:

Տիգրան Հայրապետյան գրադարանում՝ կլոր սեղանի շուրջ, 3-րդ դասարանի սովորողները ներկայացրեցին կրթահամալիրում իրականացվող մեդիակրթությունը՝ ներկայացնելով դասարանական բլոգը, սովորողի բլոգ, մեդիագրադարնը, կայքը և ենթակայքերը:

Օրվա ավարտին սովորողներին սպասում էր դպրոցի լողափը՝ իր ծովով:

Համագործակցային փոխայցելությունների մասին պայմանավորվածություններ ձեռք բերելով բաժանվեցինք միմյանցից:

Օրվա նկարաշարն՝ այստե՛ղ:

Օրվա մասին պատմող փոքրիկ  տեսանյութը ստորև:

 

Advertisements

Կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստման ծրագիր/Մարտի 1-ի և 2-ի աշխատակարգ/

Հյուսիսային դպրոց

3-րդ դասարան
Դասվար՝ Կարինե Խառատյան Շարունակել կարդալ

Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբար

«Բարեկամություն» ճամբարի արտագնա ջոկատ. 

Ժամանակահատված — Հոկտեմբերի 30 — նոյեմբերի 1

Մասնակից դպրոց —  Լոռու մարզ, ք. Վանաձոր, թիվ 23 հիմնական դպրոց

Նախագծի բովանդակությունը

  • ուսուցման անհատականացում (անհատական ուսումնական պլան, ուսումնական բլոգ, անհատական նոթբուք-նեթբուք-պլանշետ).
  • նախագծային ուսուցում.
  • ուսուցման կազմակերպում ամբողջական ներառական միջավայրում.
  • երաժշտական նախագծերը ուսումնական բաղկացուցիչ
  • քննարկում-ամփոփում
  • համագործակցության իրականացում

Իրականացվող աշխատանքներն ու քայլերը

Կրթահամալիրի օրացույց,
www.mskh.am 
«Դպիր»,
Մեդիագրադարան,
Ուսուցման անհատականացում․ ուսումնական պլաններ, ուսումնական բլոգը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոց։
Բլոգային ուսուցման մասին տեսադասեր, մեթոդական մշակումներ,
մասնակիցների բլոգների բացում
Մասնակից-ուսուցիչների հետ նախագծերի կազմում

Ծրագիրն՝ այստե՛ղ։

 

 

Իրենց բլոգներով ներկայանում են․․․

ՀՀ մարզեի Նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստումը արդեն մոտենում էավարտին։ Շուրջ երեք օր միասին անցկացրեցինք բլոգավարության սեմինարներ։ Վերապատրաստվողները տպավորված էին և ոգևորված: Նրանք արդեն այնքան  մեդիահմուտ են, բացել են իրենց հաստատությունների համար բլոգներ: Իրենց բլոգներով ներկայանում են.

Արտաշատ համայնքի թիվ 5 մանկապարտեզ — Շուշան Մարգարյան, Նաիրա Ավետիսյան, Տաթևիկ Հովհաննիսյան, Անի Մարկոսյան

Էջմիածնի «Գարուն» թիվ5 մանկապարտեզ — Արփինե Թադևոսյան, Լիլիթ Ամիրխանյան, Մարետա Հակոբյան

Էջմիածնի «Հասմիկ» թիվ11 մանկապարտեզ — Մարիամ Ավետիսյան, Լուիզա Գրիգորյան, Ժասմին Սեդրակյան

Էջմիածնի «Արևիկ» թիվ6 մանկապարտեզ — Հասմիկ Մկրտչյան

Կրթահամալիրում վերապատրաստումները շարունակվում են․․․

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ՀՀ տարբերի մարզերի նախակրթարանների դաստիարակների և տնօրենների վերապատրաստումները շարունակվում են։ Արդեն երկրորդ շաբաթն է և վերապատրասվողների երկրորդ մեծ խումբը։

Վերապատրաստման օրակարգում ներառված են կրթահամալիրում իրականացվող բոլոր գործունեությունները՝ մարզական, երաժշտական, տեխնոլոգիական, թատերական և իհարկե բլոգավարության։

Մասնակիցների հետ բացեցինք համյանքային նախակրթարնների բլոգները և  փորձեցինք հիմնական տեսքի բերել։ Մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն կար  նոր ուսուցման մոտեցմանը և բլոգ ունենալը կարևոր ու նոր ձեռք բերում  էր իրենց համար:

Մանուշակ Աբրահամյան և Կարինե Խառատյան

 

 

Մանկավարժական աշխատողների ճամբար. Օրվա մասին

Այսօր, տեղի ունեցավ առաջին հանդիպումը «Համաշխարհային Առաքելությունների Պատմոս Հիմնադրամի վերապատրաստման» ծրագրի համակարգող Լիլիթ Ալավերդյանի հետ: Հանդիպման ընթացքում ծանոթացանք և տեղեկացանք հիմնադրամի առաքելության մասին: Ուրախ ենք, որ մենք ևս  դարձանք Ֆիննական կրթական համակարգում գործող ծրագրի մի մասը:  Մի փոքր ծրագրի մասին. ծրագրի նպատակն է տարբեր և հիմնարար մեթոդներով հարստացնել ուսուցիչների և հատուկ մասնագետների համագործակցային փորձը:  Հիմնադրամը ունի մի շարք  ուսումնական տեսահոլովակներ համացանցում, որոնք կարող եք տեսնել նշված հղումով:
Այսօր ծանոթացանք մի շարք  մեթոդների հետ միայն տեսական մասով: Հաջորդ հանդիպումները կլինեն գործնական և ավելի փոքր խմբերով:  Սեմինարին կներառվեն նաև սովորողները՝ որպեսզի փորձը էլ արդյունավետ փոխանցվի ուսուցչին: 

 

Քառօրյա վերապատրաստումը կրթահամալիրում

Հուլիսի 18 -21-ը անցկացվեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում  աշխատանքի դիմած մասնագետների հերթական քառօրյա վերապատրաստումները։ Վերապատրաստմանը մասնակցում էին 9 հոգի։ Հղումով կարող եք տեսնել նրանց մասին տեղեկությունները։ Շարունակել կարդալ